Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Մարության Հայկոն կամ կտրվել է իրականությունից, կամ ուղղակի գիժ ա

Մարության Հայկոն կամ կտրվել է իրականությունից, կամ ուղղակի գիժ ա
18.09.2023 | 20:30

Մարդ, ով 24 օր քարոզարշավի ընթացքում ոչ մի բառ չխոսեց Արցախում ստեղծված իրավիճակից, ոչ մի բառ չասաց 120.000 հայերի հումանիտար ճգնաժամում գտնվելու մասին, հիմա առաջարկում է, որ ժողովրդի բոլոր ընդդիմադիր ձայները, ուղղակի իր քաղաքապետ դառնալու համար, նվիրեն իրե՞ն։

Չէ, սա ցինիզմ է տասնյակ հազարավոր երևանցիների, արհամարհանք՝ նրանց քվեի նկատմամբ։

Հաջողություն, սյոմըչնի պլաշյատկեքը քեզ են սպասում, քոնը էդ է, բռա՛տ:

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 3677

Մեկնաբանություններ